Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողին վիրահատել են. Նա ցանկացել է տեսնել որդուն
Այս գիշեր հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը 43-ամյա Գառնիկ Լալայանն է, ով բնակվում է Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր համայնքում։ Վիրավորված զինծառայողը, որն այժմ գտնվում է Բերդի հոսպիտալում, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Նրան այսօր որովայնի հատվածում վիրահատել են:
Hraparak.am-ի հետ զրույցում Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի գյուղապետարանից տեղեկացրին, որ Գառնիկ Լալայանը ցանկացել է տեսնել իր որդուն․ «Ունի մեկ տղա երեխա, ով այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել։ Մայր ունի և կին։ Կինը չի աշխատում, մեր գյուղում աշխատանք չկա։ Ուղղակի ինքը պայմանագրային զինծառայող է, գյուղում աշխատում են, ապրում են էլի, մեզ մոտ լավ պայմաններ չկան»,-հայտնեցին մեզ։ Զինվորական հոսպիտալից տեղեկացել ենք, որ զինծառայողի վիճակը բավարար է։ «Վիրահատություն են կատարել ժամը 10-11-ին։ Փոկի միջով է անցել գնդակը։ Ուզեցել է երեխային տեսնի, գյուղապետն օգնություն ցույց տվեց, որպեսզի կնոջն ու երեխային հասցնի այստեղ»։
մանրամասն՝ hraparak.am-ում
