Հակառակորդի կրակոցներից 4 անձ է վիրավորվել. 3-ը խաղաղ բնակիչ է
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակոծությունից 4 անձ է վիրավորվել:
NEWS.am-ին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վիրավորներից 3-ը քաղաքացիական անձինք են, 1-ը՝ զինվորական:
«Քաղաքացիական անձանց վիճակը նորմալ է, թեթեւ վնասվածքներ ունեն, զինվորականի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց ՊՆ խոսնակը՝ նշելով, որ 4-ն էլ գտնվում են հիվանդանոցում:
