Հակառակորդի կրակոցներից պայթել է Չինարիի գազատարը
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը վերջին օրերին հանգիստ է եղել. հակառակորդի կողմից գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել: Հուլիսի 8-ի երեկոյան հակառակորդը ակտիվ կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթել է գազատար խողովակը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշել է, որ գազատարի պայթյունի հետևանքով տուժածներ չեն եղել, իսկ համայնքի գազամատակարարումը հաջողվել է շատ արագ վերականգնել:
«Հուլիսի 8-ի երեկոյան 18:00-ին պայթել է գազատարը, իսկ հուլիսի 9-ի առավոտյան 05:00-ին գազամատակարարումը վերականգնել ենք: Վերջին օրերին իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- ասել է Սաղոյանը:
