Հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են. ԼՂՀ ՊՆ
Նոյեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
