Հակառակորդը 2 զոհ ունի
Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է երկու ազերի զինծառայող. լեյտենանտ Ղալիբ Զուլդիղարլին և շարքային Գաֆարլի Հաջիևը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ «բախումը» տեղի է ունեցել Ղազախի շրջանի սահմանագոտում:
Հ.Գ.Զավեշտալին այն է, որ Բաքվի ԶԼՄ-ներն այս լուրը մատուցելիս այն վերնագրում են՝ «Մարտեր Ղարաբաղում»: Թե ի՞նչ կապ կա Հայաստանի Տավուշի մարզի, Ադրբեջանի Ղազախի շրջանի և Արցախի միջև, երևի միայն Իլհամ Ալիևը գիտի:
Ինչ վերաբերվում է զոհերի թվին, ապա փորձը ցույց է տալիս, որ եթե Բաքուն ընդունում է, որ գեթ մեկ զոհ ունի, ապա զոհերի թիվն անհամեմատ մեծ է: Սպասենք ՀՀ ՊՆ-ի արձագանքին:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք:
