Հակառակորդը հրդեհել է Չինարիի խոտածածկ տարածքները
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ հակառակորդը մեր սահմանապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել, սակայն, մեր դիրքապահներն արժանի դիմադրություն են ցուցաբերել, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել:
Սաղոյանը նշեց նաև, որ մեր հարևանների կողմից հնչած կրակոցների պատճառով առաջացել են հրդեհներ, որոնք բարեբախտաբար հաջողվել է մեկուսացնել:
«Դիտավորյալ կրակում են, որ հրդեհ առաջացնեն, բայց մեր կողմը զգոն է և անմիջապես համապատասխան ձևով արձագանքում է հակառակորդի գործողութուններին»,- ասաց Սաղոյանը:
