Հակառակորդը կիրառում է նոր տեսակի զենքեր, բայց.... Սեյրան Օհանյան
Այսօր լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով սահմանային լարվածության մասին, ասաց, որ թեև հակառակորդը լարում է ստեղծում սահմանին, բայց մեր զինվորները զգոն են ու կարողանում են վերահսկել վիճակը:
«Հակառակորդը կիրառում է նոր տեսակի զենքեր, բայց նույնիսկ այդ պարագայում սահմանապահները զգոն են ու վերահսկում են իրավիճակը` պատասխան հարված հասցնելով հակառակորդին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
