Հակառակորդը կրակել է Այգեպարի գյուղապետի ուղղությամբ
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ մի քանի օր է, ինչ հակառակորդը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ կրակելով խոշոր տրամաչափի զինատեսակներից:
Երեկ կեսօրին հակառակորդը մեկ տասնյակից ավելի կրակոց է արձակել գյուղի տների տանիքների ուղղությամբ:
Իսկ օրեր առաջ թշնամու գնդակը ուղղված է եղել գյուղապետ Անդրանիկ Այդինյանին:
Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մեքենայով շրջել է գյուղում, երբ կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Բարեբախտաբար, թշնամու արձակած կրակոցներն այս օրերին բնակիչներից ոչ մեկին չեն դիպել:
Գյուղապետը մտահոգված է, որ գյուղի փողոցները չեն լուսավորվում, տներում բնակիչները վախենում են լույս վառել, վառելու դեպքում էլ թշնամին անմիջապես «արձագանքում է»:
Իսկ առջևում Ամանոր է, Երևանում՝ Հանրապետության հրապարակում և ամենուր տոնական տրամադրություն է, լույսեր են վառվում, իսկ Այգեպարում՝ բնակիչները նկուղներում են թաքնվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
