Հակառակորդը կրակել է Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վրա. ՊՆ
Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի մի շարք հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով մի շարք բնակավայրերի վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ`«Կրակոցներ, տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներից, զոհեր և վիրավորներ չկան»:
