Հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակել, բայց իրավիճակը վերահսկելի է. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակում է նույն ինտենսիվությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բայց իրավիճակը վերահսկելի է։
«Կրակոցները վերջին 10 օրվա նման ինտենսիվ են։ 10 օրում ավելացել են, էլ ավելանալու տեղ չկա։ Բայց իրավիճակը միշտ էլ վերահսկելի է մեր կողմից»,- ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
