1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հակառակորդը ստացել է համարժեք պատասխան, սկսվել է մեծ խուճապ, ունեն բազմաթիվ զոհեր»

ԳԱԼԱ-ի հարցազրույցը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարոն Բաբայան, ադրբեջանական կողմը հայտարարված հրադադարից հետո ամեն օր շարունակ խախտում էր հրադադարի պահպանման ռեժիմը, սակայն անցած մեկ-երկու օրերին ավելի ինտենսիվ են եղել խախտման դեպքերը: Ինչի՞ հետ եք կապում գործողությունների ակտիվացումը, ինչո՞վ եք պայմանավորում:

-Ադրբեջանի պահվածքը համարում ենք ահաբեկչական գործողություն, նրանք երեկոյան կրակում են, չեն հարձակվում լայնածավալ: Սա պարզապես ահաբեկչություն է, չպետք է որակել որպես լայնածավալ ռազմական գործողություններ:

Դուք հարցնում եք՝ ինչի հետ է կապված. երկու հիմնական զարգացում խթանեց. առաջինը՝ Թուրքիայի նախագահի այցելությունը, ով հորդորեց կրտսեր եղբորը կրկին դիմել քայլերի, եւ ՄԱԿ-ի ֆորումը, որը նպաստեց, որ ագրեսորն ու բռնապետը կրկին անցնեն գործի:

Հակառակորդը ստացել է համարժեք պատասխան, սկսվել է մեծ խուճապ, ունեն բազմաթիվ զոհեր: Սա է իրավիճակը: Ալիեւը մի օր պատասխան է տալու, թե ինչու համար են այդ զոհերը:

-ՄԱԿ-ի ֆորումն ինչպե՞ս, ինչո՞վ նպաստեց, որ Ադրբեջանը գոտեպնդվի:

-Բաքվում այս օրերին տեղի է ունենում ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ֆորումը, մի խայտառակ երեւույթ, հերիք չէ որոշ երկրների ներկայացուցիչներ՝ Իսպանիայի նախկին վարչապետը, Մեծ Բրիտանիան ներկայացնող գիտնականներ, Ֆրանսիայի պատգամավորներ, այնպիսի բնութագրումներ են տալիս Ադրբեջանին, որ իբրեւ այն հանդուրժողականության, ժողովրդավարության մի փարոս է: Փաստորեն իրենց խավիարասեր ստամոքսի եւ գրպանները մանաթով լցնելու ցանկությունը բերում է նրան, որ նաեւ իրենք են դառնում ահաբեկիչներ՝ խթանելով ահաբեկչությունը: Նրանք ավելի ագրեսիվ են դարձնում այդ պետությանը: Իսկ ո՞րն է չափանիշը, որ Ադրբեջանը հանդուրժող է. դա սպանված երեխաներն են, կտրած գլուխները, թե իրենք էլ են արդեն սովորել այդ ամենին: Պետք է բոլորս նրանց ամոթանք տանք:

-Պարոն Բաբայան, մեկ շաբաթ առաջ ռուսաստանյան եւ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ բանակցությունների նոր հագեցած փուլ է սկսվում: Իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի այցից հետո կարծես թե ինչ-որ իրավիճակ փոխվեց, Ս. Սարգսյանը «Բլումբերգ» գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում կարծես թե ժխտեց բանակցությունների գնալու հնարավորությունը գոնե առայժմ, որից հետո էլ Ադրբեջանը փոխեց իր գործողությունների դաշտը՝ դարձյալ ներառելով խաղաղ բնակավայրերը: Սա նշանակում է, որ հայկական կողմը մերժե՞լ է պաշտոնական Մոսկվայի առաջարկները: Նշեմ նաեւ, որ այսօր հայկական կողմի եւ մասնավորապես Ս. Սարգսյանի նկատմամբ կոշտ շեշտադրումներով հրապարակում էր տպագրել «Կոմերսանտը»:

-Բանակցությունների «նոր փուլի» մասին ասեմ հետեւյալը, որ, այո, իրականում նոր փուլ է բացվելու, մենք սկսելու ենք զրոյից: Որովհետեւ Ադրբեջանի գործողությունները չեն թույլատրել, որ բանակցային վերնահարկը կառուցվի, որ հիմա էլ կառուցենք դրա մյուս հարկը: Ավելին, հիմա էլ Ադրբեջանը փակուղի է մտցրել բանակցային գործընթացը: Սա ինքնին մարտահրավեր է: Ադրբեջանն ամեն օր ահաբեկչական գործողությունների է դիմում, հիմա էլ կրակում է Մարտակերտի, Մատաղիսի վրա, մարդկանց վրա: Հիմա այս վիճակում շատ բարդ է վերսկսել բանակցային գործընթացը, բայց անհրաժեշտ է:

Այս տեսակ մեխանիզմների ներդրումն է, որպեսզի կարողանան վերահսկել խաղաղությունը եւ իմանան՝ որ կողմն է կոնկրետ եւ երբ ու ինչպես է խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Սա էլ շատ նոր եւ անտեսված ուղղություն է, որը հիմա հրամայական է դարձել այս ուղղությունը, որ հիմա դարձնենք կարեւորագույն ուղղություններից մեկը:

-Պարոն Բաբայան, Արցախին բանակցային դաշտ բերելու հարցում միջազգային տրամադրվածությունն ինչպիսի՞ն է:

-Դա տեղի է ունենալու՝ ուշ թե շուտ: Վերջապես Ադրբեջանը պատերազմում է Արցախի հետ: Ինքը որպես հակամարտ կողմ ընդունում է մեզ եւ չի ընդունում որպես բանակցային կողմ, սա արդեն լուրջ չէ: Եվ ուշ թե շուտ այդ ձեւաչափը վերականգնելու են:

- Ս. Սարգսյանը «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանեց, որ 5 տարածք հանձնելու մտադրություն ունեցել է հայկական կողմը, եւ Ադրբեջանը չի համաձայնել: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Խնդիրն այն է, որ այդ մոտեցումները միայն գաղափարներ են, Արցախը չի մասնակցել այդ գործընթացին, եւ մենք միշտ ասել ենք, որ մասնակցելու ենք բանակցություններին: Տրամաբանական չէ, որ մեզ ասեն, թե դուք պիտի այս կամ այն քայլն իրականացնեք, այն դեպքում, երբ մենք չենք մասնակցել մտքերի փոխանակմանը: Դրա համար կարեւորում ենք Արցախի մասնակցությունը գործընթացի բոլոր փուլերին՝ սկսած մտքերի փոխանակությունից մինչեւ ինչ-որ առաջարկների ձեւակերպում:

Երկրորդը՝ կարծում ենք բոլորի համար պարզ է, որ փուլային տարբերակն Ադրբեջանի պես ահաբեկչական պետության պարագայում չի աշխատելու, որովհետեւ հիմա Արցախի համար սա կյանքի պայքար է, գոյության պայքար է, իսկ Ադրբեջանի համար ամբիցիաների խնդիր է:

Մեր ապագան կախված է երկու խնդրից:

Առաջինը կարգավիճակն է, եւ սա հստակ դրված է: Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, չի ճանաչում, ուրեմն մնացած որեւէ խնդիր չի լուծվում:

Երկրորդը՝ սահմաններն են, որովհետեւ այն սահմանները, որով գոյատեւել է ԼՂԻՄ-ը ժամանակին՝ մինչեւ 1988 թ.-ը, այնուհետեւ ԼՂՀ-ն՝ մինչեւ 1991 թ.-ը, այդ սահմանների ներքո հնարավոր չէ ապահովել Արցախի անվտանգությունը: Եվ հենց այդ սահմաններն են դարձել գայթակղիչ, որպեսզի Ադրբեջանը հարձակվի, փորձ անի հարցը կարգավորել ուժային տարբերակով:

Հետեւաբար, սա է մեր մոտեցումը. Ադրբեջանը եւ միջազգային հանրությունը հատկապես հիմա պետք է լուրջ վերանայեն իրենց մոտեցումները, այլ ոչ թե գնան Բաքու՝ խավիար ուտեն, ախորժակները բավարարելու եւ երկու կոպեկ էլ մուրացկանի պես վերցնեն եւ գովաբանեն ահաբեկիչներին:

-Պարոն Բաբայան, բայց արդեն տեսանելի է, որ ռուսաստանյան կողմն ամեն կերպ փորձ է անում կազանյան փաստաթուղթը վերականգնել, ինչը նշանակում է զիջումներ:

-Որեւէ մեկը չի կարող պարտադրել մեզ որոշում, նույն Ռուսաստանն է այդ մասին ասել: Համանախագահները եւս ասել են՝ իրենք դատավորներ չեն, որ պարտադրեն ինչ-որ բան, իրենք միջնորդներ են: Եթե միջնորդներ են, ուրեմն պետք է միջնորդների գաղափարները ներդնել: Ադրբեջանը տարածք է ուզում, իրենք պետք է ներառեն այդ ցանկությունը որպես միջնորդ, բայց դա չի նշանակում, որ մեզ համար ընդունելի է կամ մենք տարածք ենք տալու:

galatv.am

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan