Հակառակորդը ստանում է պատասխան և ավելի շատ կորուստներ.ՊՆ խոսնակ.VIDEO
«Մարտական իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը միանշանակ կրում է պատասխան և ավելի շատ կորուստներ: Եվ այդ փաստն արձանագրվում է նաև իրենց մամուլում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս նկատեց, որ, այո, Տավուշի մարզի հատվածում, հակառակորդի ակտիվության պարագայում, աշխարհագրական դիրքից ելնելով՝ մոտ 20 գյուղ գնդակոծվում է, բայց այդ գյուղերը լիովին ապահովել որևէ կրակոցից, ցավոք, հնարավոր չէ՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով:
Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ ԼՂ հատվածում լարվածությունն ավելի շատ է, սակայն այդ դեպքում ևս հակառակորդը ստանում է արժանի պատասխան:
