Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ է արձակել
Մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
