Հակառակորդը խախտում է հրադադարի ռեժիմը
Ադրբեջանական կողմը այսօր շարունակում է «Մի 24» ուղղաթիռի անկման վայրը կրակի տակ պահել: Այս մասին Shabat.am-ին տեղեկացրեց ԼՂ ՊԲ նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ նշելով, որ ադրբեջանցիները տարածքը կրակահերթի տակ են պահում, գիշերը հակառակորդը կրակել է, անդադար խախտվում է հրադադարի ռեժիմը, բայց իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ենթադրվում է, որ զոհվել է ուղղաթիռի անձնակազմը:
