Հակոբ Հակոբյանի եղբայրը մահացել է
Այսօր առավոտյան մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի եղբայրը` 50-ամյա Արմեն Հակոբյանը: Արմեն Հակոբյանի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, եւ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ի առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին` Ճոյտին պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով վիրավորվել է վերջինիս եղբայրը, որդին և գազալցակայանի աշխատակիցը:
