Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի զինծառայությունը
Շուրջ մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնված և արդեն Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը բուժզննում է անցել և շարունակելու է իր զինվորական ծառայությունը,-այս մասին Slaq.am-ին փոխանցեցին ՊՆ մամլո ծառայությունից:
Իսկ թե երբվանից է Հակոբ Ինջիղուլյանը շարունակելու ծառայությունը, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ին: Ինջիղուլյանն ադրբեջանական գերության մեջ մնացել է ավելի քան մեկ տարի, այնուհետեւ հանձնվել է երրորդ երկրի: Իսկ հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա վերադարձավ Հայաստան: Նախկին գերին հայտարարեց, որ ադրբեջանցիներն իրեն սպառնում էին գնդակահարել, եթե ինքը ցանկություն հայտնի Հայաստան վերադառնալ:
