Հալեպում հայի բնակարան է այրվել
Հալեպի Սուլեյմանիա շրջանի հայաբնակ Ալքալլաս թաղամասի շենքերից մեկի բնակարանում հունվարի 13-ին հրդեհ է բռնկվել էլեկտրական հոսանքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը:
Շրջանի հայ երիտասարդները շտապել են մարել կրակը մինչև հրշեջ մեքենաների ժամանումը: Երիտասարդները բնակարանից դուրս են բերել տարեց կնոջ: Դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենաներին հաջողվել է մարել հրդեհը: Կորուստներ չեն եղել:
