Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում երեկ հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհվել են երկու հայեր։
Նրանցից մեկը Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանն (Ստեփանյան) է, իսկ մյուսը հալեպահայ Կարո Մկրտիչյանը։
