Համաճարակ հայտարարելու մասին վերջնական որոշում կկայացնեն մասնագետները
«Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով 992 հիվանդանոցային դեպք կա,873-ը՝ երեխաներ, 502-ը թոքաբորբով են հիվանդ, 231-ը՝ երեխաներ են, 121-ը՝ հղի, նրանցից 31-ը թոքաբորբով են հիվանդ, 98 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է, 9-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում են»,-Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Այս օրերին ահազանգեր են հնչել, որ սուր շնչառական խնդիրներ ունեցող քաղաքացիներին հիվանդանոցներում չեն հոսպիտալացրել, պատճառաբանելով, որ հիվանդանոցում տեղ չկա, անդրադառնալով խնդրին Վարդանյանն ասաց.«Ընդունում եմ, որ այդ խնդիրը կա, երբ բոլորին չեն կարողանում հոսպիտալացնել, սակայն այսօր մենք հստակ գիտենք, որ հիվանդանոցում քանի հիվանդ կա, ու քանի մահճակալ է ազատ սուր-շնչառական հիվանդություններ ունեցողներին պարկեցնելու համար: Եթե նման խնդրի առաջ են կանգնում թող օպերատիվ լինեն և մեզ զանգահարեն, մենք իրենց կուղղորդենք և հիվանդները քաշքշոցների մեջ չեն ընկնի»,-ասաց Վարդանյանը` հավելելով, որ պետք է հիվանդանոցներում մարդակնց հոսքը լինի ահմանափակված: Վարդանյանը տեղեկացրեց, որ ներհիվանդանցոներում վարաքվելու հվանականությունը մեծ է.«Հիվանդնաոցներում պետք է պահպանվեն հիգենայի տարրերը, դիմակներով պետք է մարդիկ շրջեն,
զերծ մնան մասայական շփումից»: Ինչ վերաբերում է երկրում համաճարակ հայտարարելու մասին, Վարդանյանը տեղեկացրեց, որ համաճարակ հայտարարելու մասին վերջնական որոշում կկայացնեն մասնագետները:
«Եթե նկատենք աճ, այս դեպքում խոսքը գնում է 3-4 աստիճանի ավելացման մասին, ապա այդ դեպքում երկրում կհայտարարվի համաճարակ: Իսկ ինչ է լինելու եթե հայտարարենք համաճարակ.սահմանափակվելու են մարդկանց տեղաշարժերը, երկրի մուտք ելքը կփակվի, եթե համաճարակ հայտարարելու կարիք լինի, ապա հաստատ կհայտարարենք ու համաճարակին բնորոշ բոլոր միջոցները կձեռնարկենք»,-ասաց Վարդանյանը` եզրափակելով, որ խուճապի մատնվել հարկավոր չէ:
Ա. Ավագյան
