Համաձայն Քըրք Քըրքորյանի կտակի` կվաճառվի MGM-ի 16% բաժնեմասը
Համաձայն ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի կտակի` իրեն պատկանող Tracinda Corporation հոլդինգը պարտավորվում է վաճառել իր կողմից հիմնադրված MGM Resorts International կազինոների ընկերության 16 % բաժնեմասը: Այդ մասին գրում է ամերիկյան Bloomberg ընկերությունը:
1,75 միլիարդ դոլար արժողությամբ բաժնեմասը պետք է վաճառվի Քըրքորյանի կտակակատարի կողմից:
MGM ընկերության տնօրեն Էնթոնի Մանդեքիքը կսկսի զբաղվել վաճառքով, երբ դառնա Քըքրքորյանի կտակակատար:
«Tracinda շարունակում է կարծել, որ MGM Resorts-ի ակտիվները մեծ արժեք ունեն, և ընկերությունը լավ տարբերակ է երկարատև ներդրումների համար», - ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Tracinda-ի մամուլի քարտուղարն ասել է, որ վաճառքի համար վերջնաժամկետ չկա:
