Համագյուղացիների վեճն ավարտվել է դատաբժշկի ուղեգրով
Հունվարի 9-ին` ժամը 16:20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցից, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989թ. ծնված Մարատ Մ.-ին, որը ներկայացրել է «Բրաունինգ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, և հայտնել, որ ատրճանակը՝ համապատասխան թույլտվությամբ, պատկանում է իրեն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Մարատ Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված օրը` ժամը 14:30-ի սահմաններում, Ա.Մանուկյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իր համագյուղացի Միհրանի ավտոմեքենայի մեջ` վիճաբանության ժամանակ, նա բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միհրանը 1988թ. ծնված Միհրան Բ.-ն է:
Մարատ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:|Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
