Համակարգի մաշվածության պատճառով ջրի կորուստը կազմում է 55 տոկոս․ ՋՊԿ-ի նախագահը հաստատում է
ԱԺ արտահերթ նիստին այսօր Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց կառավարության աղմկահարույց որոշումը` Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն ջրառ անել մինչև 270 մլն խմ։
Պատգամավոր Լենա Նազարյանի խնդրեց հաստատել տվյալները, ըստ որի՝ ոռոգման համակարգի մաշվածության պատճառով տեղի է ունենում ջրի 54-55 տոկոս կորուստ:
Կառավարության ներկայացուցիչն ի պատասխան ասաց. «Ցավոք սրտի, բայց հաստատեմ: Ոռոգման համակարգում կորստի գումարային տոկոսը կազմում է շուրջ 55 տոկոս»:
