Համակարգիչն ու պլանշետը համագյուղացին էր գողացել
Հունվարի 10-ին՝ ժամը 02:30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և «վայֆայ» սարք գողանալու մասին:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Զեյթուն Թ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
