Համակարգը հոգեվարքի մեջ է և ամեն օր զիջում է․ Զարուհի Փոստանջյան(Video)
1in.am-ը գրում է. «Չեմ կարծում, որ այս ամեն ինչը այլևս փակված է, որովհետև հարցերը չեն լուծվել, խնդիրներն առկա են, և դրանք լուծում են պահանջում, իսկ լուծումը մեկն է՝ հեռացնել Սերժ Սարգսյանին: Նրա տեղը Բաղրամյան 26-ից տեղափոխումն է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Այն դիտարկմանը, թե իշխանությունը կարողանում է ամեն ընդվզում չեզոքացնել, պատգամավորը պատասխանեց, որ ընդհակառակը, իշխանությունը ադեկվատ չէ ղեկավարելու ընդվզման հետևանքները. «Նրանց կողմից որևիցե հայտարարություն չուներ ո’չ իրավական հիմք, ո’չ քաղաքական բնույթ: Դա խոսում է այն մասին, որ այս համակարգը, որ գոյություն ունի, այլևս ընկած է հոգեվարքի մեջ և սպառելով իրեն` ամեն օր զիջում է»:
«Այն, որ ինչ-որ քաղաքական ուժեր իրենց իրականացրած հայտարարություններից այս պահի դրությամբ հրաժարվեցին, չի նշանակում, որ խնդիրները լուծվեցին, Սերժ Սարգսյանի չարիքի իշխանությունը դադարել է գործել»,- հավելեց նա:
