Համապատասխան ժամկետներում կնշանակենք նոր նախարարին
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր՝ օգոստոսի 27-ին, արդարադատության նախարարի հարց չի քննարկվել։ Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կա արդարադատության նախարարի պաշտոնակատար եւ համապատասխան ժամկետներում կնշանակենք նոր նախարարին»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։
