Համաշխարհային ռեկորդակիր չինուհին կտրում է վարսերը (Video)
Չինուհի Նի Լինմեյը երկարատեւ դադարից հետո առաջին անգամ պատրաստվում է կտրել մազերը, որոնց երկարությունը հասնում է 2,9 մետրի: Նա սկսել է երկարացնել մազերը 1973-ից՝ 13 տարեկան հասակում: 57-ամյա կինն օրական երկու ժամ ծախսում է մազերը լվանալու, չորացնելու եւ հարդարելու համար: Ներկայում չինուհին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ռեկորդակիր է՝ 5,6 մետր երկարությամբ վարսերի համար, որը չափել են 2004-ի մայիսին:
