Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՔԾ աշխատողի օրվան (Տեսանյութ)
Փաստինֆոն գրում է.Նոյեմբերի 28-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:
Ներկա էին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և այլք:
Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա կարևորեց ծառայության գործունեությունը, դրվատանքով ներկայացրեց Ծառայության ծառայողներին վերապահված առաքելությունը և գլխավոր դատախազության կողմից ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանին հանձնեց արդարադատության խորհրդանիշը համարվող Ֆեմիդայի արձանը:
Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նա ասաց, որ Ծառայության գրեթե բոլոր ծառայողներին անձամբ ճանաչում է, և ուրախ է, որ նրանք շարունակում են աշխատել Հատուկ քննչական ծառայությունում:
Աղվան Հովսեփյանը բարձր գնահատեց Հատուկ քննչական ծառայության 7-ամյա գործունեությունը և մաղթեց մասնագիտական հաջողություններ: Քննչական կոմիտեի նախագահը մեդալներ և շնորհակալագրեր հանձնեց Ծառայության ծառայողներին:
Ելույթով հանդես եկավ նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և նախարարության հուշամեդալներով ու շնորհակալագրերով պարգևատրեց Ծառայության ծառայողներին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Հատուկ քննչական ծառայության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ընթերցեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռաֆիկ Այդինյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
