Հանձնաժողովի անդամները զորակոչիկներին ազատելու համար կաշառք են վերցրել. մեղադրական եզրակացություն
«Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն»-ի ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանը մեղադրվում է զորակոչից ազատելու համար 20-ից ավելի քաղաքացիներից կաշառք վերցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ալլա Հովհաննիսյանը, որը ընդգրկված է եղել բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, նույն կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար Թադեւոս Հովհաննիսյանի եւ «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական փորձագիտության գծով փոխտնօրեն Մարինե Կանդայանի հետ, 20 զորակոչիկների բանակից ազատելու համար ստացել է տարբեր չափերի կաշառք:
Թալինի տարածքային զինկոմիսարիատի զինվորական կոմիսար, մայոր Տիգրան Հայրապետյանին էլ կատարել է կաշառքի միջնորդություն։
մանրամասները՝ news.am-ում:
