Հանձնարարել եմ դադարեցնել Գյանջայի ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածները. Արայիկ Հարությունյան
«Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար»,-ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ավելի վաղ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր՝ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս է ցնդել։
Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու դեպքում Արցախը շարունակելու է համաչափ հարվածները՝ կազմալուծելով հակառակորդի բանակն ու թինկունքը։
Նա կոչ է արել Ադրբեջանին կանգ առնել քանի դեռ ուշ չէ։
