Հանձնարարվել է ՃՈ հետ համատեղ քննարկել որոշ փողոցների երթևեկության կազմակերպման հարցը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 42 արձանագրություն, որից 33-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:
Խցանումներից խուսափելու և փողոցները բեռնաթափելու նպատակով էլ ՃՈ հետ համատեղ ուսումնասիրվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ փողոցներում միակողմանի երթևեկություն կազմակերպելու հարցը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ քննարկել այս ուղղությամբ ներկայացվող բոլոր առաջարկները և ծրագրի փորձարկման դրական արդյունքների դեպքում այն կիրառել նաև մյուս վարչական շրջաններում: Հանձնարարվել է նաև փորձաշրջանն ավարտել օգոստսին՝ սեպտեմբեր ամսին կանոնավոր երթևեկություն ապահովել համար:
