Հանքավանում նոր գյուղապետ են ընտրում
Կոտայքի մարզի Հանքավան համայնքում այսօր գյուղապետի արտահերթ ընտրություն է:
Համայնքի ղեկավարի պաշտոնի միակ հավակնորդը գյուղապետի տեղակալ, ինքաառաջադրված անկուսակցական Շահեն Հակոբյանն է, ով նախկին գյուղապետի եղբայրն է:
Նախկին գյուղապետ Հակոբ Հակոբյանը հրաժարական է տվել՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ և արտերկրում բուժման անհրաժեշտությամբ:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախապես ինքնառաջադրվել էր նաև ոչ մի տեղ չաշխատող Սելվինազ Պետրոսյանը, ով սահմանված ժամկետում հրաժարվել է հետագա ընտրապայքարից: Վերջինս, ինչպես նաև Հակոբյան եղբայրները, ըստ ընտրողների ռեգիստրի, հաշվառված են Հանքավանում՝ նույն հասցեում:
