Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ. Փաշինյան.news.am
Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չի լինելու Հայաստանի վարչապետ։ Այդ մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ասում էր, որ 7 տոկոս հավաքած հավաքած ուժը չի կարող հաղթել։ «Հայաստանում այժմ կատակում են, որ յոթ տոկոսն ավելին էր, քան 93 տոկոսը։ Մեր շարժումը վայելումէ Հայաստանի բնակչության 90 տոկոս աջակցությունը, սփյուռքի անվերապահ աջակցությունը։ Հանրապետական կուսակցությունից որեւէ թեկնածու լինելու Հայաստանի վարչապետ։ Հայաստանում հանրապետական կուսակցության իշխանությունն ավարտվել է։ Այդ կուսակցությունը վերածնելու որեւէ փորձ չի հաջողելու»,- ասել է Փաշինյանը։
Հարցին, թե կարող է ինքը լինել վարչապետ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե ժողովուրդը նման պատասխանատվություն դնի, չեմ հրաժարվի։ Կարծում եմ այդպես էլ կլինի։ Մենք պետք է երաշխավորենք ազատ ընտրություններ Հայաստանում։ Քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ մարդիկ սկսեցին տոտալ կերպով չվստահել ընտրություններին։ Առաջին բանը, որ պիտի անենք, բարեփոխենք ընտրական օրենսգիրքը»։
