1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հանրապետական կուսակցությունը հրապարակել է ռեյտինգային ցուցակները

Առաքել Մովսիսյան, Միհրան Պողոսյան, Սամվել Ալեքսանյան, Ալիկ Սարգսյան և այլոք: Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակներն արդեն պատրաստ են: Փետրվարի 11-ին ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց տարածքային ցուցակները՝ նշելով, որ համամասնական ցուցակները կհրապարակվեն հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի:
13 ցուցակներում ներառված են Ազգային ժողովի պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, բժիշկներ, դասախոսներ, նոր դեմքեր և փորձառու դեմքեր:
Թիվ 1 ընտրատարածքում, որում ներառված է Ավանը, Նոր-նորքը և Քանաքե-Զեյթունը, կառաջադրվեն Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Երկրապահ կամավորականներից Ղուկաս Ուլիխանյանը, և այլոք: Այստեղ առաջադրվել է 12 թեկնածու:
Թիվ 2 ընտրատեղամասում Արաբկիր, Աջափնյակ,Դավթաշեն համայնքներում հայտնի դեմքերից առաջադրվել են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը:
Թիվ 3 ընտրատեղամասում առաջադրվել են Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը: Կենտրոնում էլ Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը:
Շիրակի մարզում, ըստ Շարմազանովի, առաջադրվել են պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը (նախկինում ԲՀԿ-ական), Մուշեղ Պետոյանը, նախկին մարզպետ Ֆելքիս Ցոլակյանը: Ընդհանուր 13 հոգի:
Տավուշում կառաջադրվեն պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ավայանը, Հասմիկ Ամիրյանը, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանը:
«Գեղարքունիքում կառաջադրվեն մարզպետ Րաֆֆի Գրիգորյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, Գավառի պետ. Համալսարանի հռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Սևանից Աշոտ Ավետիսյանը, Կոտայքից նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, մաքսային և հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, գեներալ Սամվել Սանամյանը, փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը, Արագածոտնուց պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, հայտնի գրոսմաստեր Լիլիթ Մկրտչյանը, պատգամավոր Մնացական Մնացականյանը»,- նշեց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ Արմավիրից էլ կառաջադրվեն Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը և ևս մի քանի թեկնածու:
Վայոց ձորից և Սյունիքի Աշոտ Արսենյանը, Նարինե Առաքելյանը, մարզպետ Վահե Հակոբյանը, Ավետ Սսարգսյանը և այլն:
Ըստ Շարմազանովի՝ Լոռիից ընդգրկված են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը, Վալքես գրուպի Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի տնօրեն Լուսինե Մեժլումյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչ Օլեգ Իգնատցենկոն: Իսկ Արարատից էլ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, Հայկ Հովհանիսյան, ներկայիս պատգամավոր Մուրադ Մուրադյանը:

Հատկանշական է, որ ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված չեն Մանվել Գրիգորյանը և Մհեր Սեդրակյանը: ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ ցուցակում կան այլ երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ:
«Եվ այդ իմաստով Մանվել Գրիգորյանի սատարումը ՀՀԿ-ին նորություն չէ: Համագործակցությունը ԵԿՄ-ի հետ և անձամբ Մանվել Գրիգորյանի հետ արդյունավետ է և երկարաժամկետ: Իսկ Մհեր Սեդրակյանի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Շարմազանովը:

civilnet.am

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan