Հանրապետության հրապարակի այսօրվա համերգը չի կայանա
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին ժամը 20:00-ին նախատեսված համերգը չի կայանա՝ երեկ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքով պայմանավորված:
Քաղաքապետը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին և բոլոր գյումրեցիներին:
