Հանրապետության տարածքում իջեցվել են դրոշները
Հայաստանի ազգային հերոս, նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրիհուղարկավորության օրը` հոկտեմբերի 6-ը, Հայաստանում ու Արցախում հայտարարված է սուգ:
Մայր աթոռում մատուցված պատարագից հետո իջեցվել են դրոշները. դրոշի վերևի մասում ամրացված է սև ժապավեն։
