«Հանրապետություն» -ը ցավակցում է ֆրանսիացի ժողովրդին
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում է Charlie Hebdo ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչությունը և խոհեմության ու ողջախոհության կոչ անում:
«Հանրապետություն» կուսակցությունը ցավակցում է ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։
«Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ իսկ վիրավորներին մաղթում արագ ապաքինում»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի խմբագրության նկատմամբ նախօրեին իրականացվել է ահաբեկչություն: Հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ և վիրավորվել են 10-ը։
