Հանրաքվեի նախնական արդյունքները. «այո»՝ 74 811, «ոչ»՝ 26 121
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին արդյունքները, որոնք օնլայն ռեժիմով փոփոխվում են։
Այսպես՝ ժամը 1.13-ի դրությամբ մշակվել է 203 ընտրատեղամասի քվեաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 74 811 (կամ 71.60%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 26 121-ը (25.00%)։
Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցել է 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։
