Հանուն կենդանիների պաշտպանության (Foto)
Երեկ երեկոյան, Սիրահարների այգում, «Արևորդի» բնապահպանական փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Գերմանիայից ժամանած «Կոնֆուսաո Սամբա» խումբը: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ խումբը գալիս է Հայաստան ամենամյա դիմակահանդես-շքերթը գլխավորելու: Դիմակահանդեսը նվիրված է կենդանիների պաշտպանությանը. «Ամեն տարի Հայաստանի տարբեր անկյուններից երեխաները գալիս են մասնակցելու իրենց յուրահատուկ հանդերձներով, որոնք պատրաստված են թափոն հանդիսացող նյութերից, այսինքն պլաստիկից կամ իրենց տանը հավաքված ոչ պիտանի իրերից: Երթի են ելնում ամբողջ քաղաքով մեկ և մարդկանց իրազեկում են կենդանիների իրավունքների մասին»,- Forums.am-ի հետ զրույցում ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի համակարգող Սաթենիկ Սարգսյանը:
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
[nggallery id=84]