Հափշտակել է ձեռքի պայուսակը և դիմել փախուստի
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ա.Խաչատրյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը բացահայտ հափշտակել է մի քաղաքացու ձեռքի պայուսակը և դիմել փախուստի:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը, ոստիկանները հետապնդել են նրան և բերման ենթարկել բաժին:
Կողոպուտ կատարողը 1973 թ. ծնված Վալերի Դ.-ն էր:
Կատարվում է նախաքննություն:
