Հարբած կանանց պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Երկու հարբած կանանց պատճառով, ովքեր Նոր տարվա նախօրեին թռչելիս են եղել Թունիս՝ արձակուրդն այնտեղ անցկացնելու, ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ նրանց վարքագծի պատճառով:
Հարբած կանայք անհանգստություն են պատճառել մյուս ուղևորներին, հայհոյել են երեխաների ներկայությամբ, ծխախոտ են ծխել և ագրեսիվ վերաբերմունք են ցույց տվել անձնակազմի հանդեպ:
Նրանց վարքագիծն այնքան է դուրս եկել վերահսկողությունից, որ օդաչուն որոշել է արտակարգ վայրէջք կատարել Լիոնում և իջեցրել է երկու կանանց, որի պատճառով թռիչքի ժամանումը ուշացել է 4 ժամով, իսկ արտակարգ վայրէջքը Բրիտանական ավիաուղիների վրա նստել է 4.500 ֆունտստեռլինգ:
Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ 44 և 51-ամյա կանայք մինչև ինքնաթիռ նստելը խմել են: Սակայն դեպքի մասին բարձրաձայնվել է հիմա, երբ կայացվել է կանանց դատավճիռը: Նրանք դատապարտվել են 8 ամսվա ազատազրկման:
