Հարցաքննվել են բազմաթիվ զինվորականներ.ՔԿ
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Այս մասին Shabat.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ հարցաքննվել են զոհված ընտանիքի հարազատներ, հարեւաններ, բազմաթիվ զինվորականներ:
Այս գործի շրջանակներում իրավական օգնություն ցուցաբերելու համար միջազգային քննչական հանձնարարություն Ռուսաստան ուղարկելու մասին հունվարի 15-ին քննչական խմբի ղեկավարը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ քննչական հանձնարարությունը Հայաստանի դատախազությունն արդեն ուղարկել է։
