«Հարձակվեց, ուզում էր խեղդել ինձ» (տեսանյութ)
Երևանցի 49-ամյա Գուրգեն Ասատրյանը սեպտեմբերի 16-ին ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնում էր: Նախկինում բազմակի դատապարտված Ասատրյանը իր կամքով չէր հայտնվել ոստիկանությունում:
Կողոպուտ կատարելու կասկածանքով հարավարևմտյան թաղամասի Օհանովի փողոցից բերման էր ենթարկվել: Վերջինս շենքերի շքամուտքերից մեկի մոտ հափշտակել էր մի կնոջ ոսկա կախազարդը, բայց բռնվելուց չէր կարողացել խուսափել: «Սպասում էի վերելակին, այդ պահին ինչ-որ մեկը վազելով ներս մտավ մուտք, կանգնեց վերելակի մոտ: Ես շրջվեցի, որ նայեմ, քանի որ անծանոթ էր: Միանգամից հարձակվեց, ուզում էր խեղդել ինձ»,- պատմում է տուժողը:
Մանրամասնները` ոստիկանության տեսանյութում:
