Հարեւանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել է հղի կնոջը
Նախօրեին Լոռու մարզի Օձուն գյուղում հարեւանների միջեւ վիճաբանությունը ավարտվել է ծեծկռտուքով: Օձուն գյուղի բնակիչ 38-ամյա Տիգրանը վիճաբանել է աշխատանքի բերումով երկու օր առաջ կողքի Արդվին գյուղից տեղափոխված իրենց հարեւան 33-ամյա Կարենի հետ: Թե ինչի շուրջ են վիճաբանել հարեւանները, գյուղապետ Արսեն Տիտանյանին, թերեւս հայտնի չէ."Բայց ինչպես երեւում է վեճը երկու օրվա ծանոթացած հարեւանների միջեւ այնքան է թեժացել, որ վեճին խառնվել է Կարենի կինը` Սուսաննան: Սակայն Տիգրանին, ինչպես, որ տեղեկացել եմ, դա չի խանգարել, նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրան, ով ի դեպ հղի էր",- Fnews.am-ի հետ զրույցում պատմեց գյուղապետը:
Հավելենք, որ փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Ն. Ադամյան
