«Հարգելի վարպետ…»՝ լեզվի սայթաքումներ ԱԺ-ում
2015թ. պետական բյուջեի վերջնական տարբերակի քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկու անգամ լեզվի սայթաքում ունեցավ:
Առաջին անգամ ողջունելով պատգամավորներին եւ կառավարության անդամներին՝ նա վարչապետ բառը չկարողացավ ասել. «Հարգելի վարպետ…»:
Երկրորդ անգամ նա սխալվեց բյուջեի թվականի առումով. «Անդրադառնալով 1915թ. բյուջեին…»: Միայն պատգամավորների ծիծաղից հետո նա ուղղեց սխալը: Նրա ելույթի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ակտիվ զրուցում էր ՀԱԿ պատգամավորների հետ: Դա դուր չեկավ Վահրամ Բաղդասարյանին: Միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Էս ինչի համար եք այսպես աշխուժացել»:
