Հարմարավետ մարզադահլիճը` նաև հաշմանդամների համար
Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել և հաշմանդամների կարիքներին համապատասխանեցվել է ՏԿԱԻՆ մարզադահլիճը:
Ներառական վերանորոգման այս ծրագրով կարճ ժամանակահատվածում ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի 53 կամավորների ուժերով իրականացվել են մարզադահլիճի` հանդերձարանի, լոգարանի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ: Կատարվել է 15 հազար ԱՄՆ դոլարի ներդրում։ Նույն ծրագրի շրջանակում վերանորոգվել են նաև Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Աշտարակի բժշկական կենտրոնի ծննդատունը:
Հարգելի լրագրողներ, վաղը` օգոստոսի 13-ին, ժամը 15.00-ին հրավիրում ենք ՀՀ ՏԿԱԻ նախարարություն (հասցեն` Ա. Միկոյան 109/8)` ներկա գտնվելու վերանորոգված տարածքների ընդհանուր շնորհանդեսին: Խնդրում ենք նախարարությունում լինել ժամը 14.50-ին։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ պաշտպանության ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ, ԱՄՆ դեսպանության և Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:
