Հարսին փայտով հարվածելու համար սկեսուրը տուգանվեց
Փաստինֆոն գրում է.54-ամյա տիկին Սոֆիան, հարսին փայտով հարվածելու համար, դատապարտվել է 50 000 ՀՀ դրամ տուգանքի:
Ըստ մեղադրանքի՝ Սոֆիա Խաչատրյանը 2014թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դիտավորությամբ փայտով հարվածներ է հասցրել իր հարսի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Սոֆիա Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, և ցուցմունք տվել այն մասին, որ իր և հարսի՝ Նուշիկ Աբրահամյանի միջև հաճախակի են կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ տեղի ունեցել, իսկ պատճառն այն է եղել, որ մաքրասեր չէ, լեզվանի է, կենցաղային տարբեր հարցերի շուրջ անհաշտ է:
Հերթական վիճաբանությունն էլ ծագել է իրենց տան պատուհանները նոր եվրոպական արտադրության պատուհաններով փոխարինելուց հետո առաջացած շինարարական աղբը չմաքրելու պատճառով:
Սկեսուրի հարցին, «Թե ինչի տան պատուհանների փոխելու հետևանքով առաջացած շինարարական աղբը չես հավաքում», հարսը կոպիտ պատասխան է տվել. «Թե լավ եմ անում, դու ով ես, որ ինձ ասես» և ըստ Սոֆիա Խաչատրյանի ցուցմունքի՝ շրջվել է և գնացել իր ննջասենյակ:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
