«Հարսնաքար»-ի մոտակայքում այրվել է «ԳԱԶ-3110»-ի շարժիչի հատվածը
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել՝ 15.26-ին:
Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 28 ՍՕ 547 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
