Hartak.am-ի ամանորյա շնորհավորական ուղերձը. Որպեսզի 2016-ին ՀՀ քաղաքացին այլևս չարտագաղթի…
Hartak.am-ի շնորհավորական ուղերձը. Որպեսզի 2016-ին ՀՀ քաղաքացին այլևս չարտագաղթի…
Hartak.am-ի խմբագրակազմի և իմ անունից շնորհավորում եմ մեր հայրենակիցների գալիք Ամանորը և Սուրբ ծնունդը: Թող այս՝ 2016թ-ը հաջողությունների և ձեռք բերումների մասով լինի ավելի հաջողված քան 2015-ը: Մաղթում եմ, որ նոր տարում հայացքները լինեն միայն դեպի առաջ: Եվ երբ մեկ տարին անցնի` մենք՝ շարքային քաղաքացիներս ասենք, որ իսկապես ինչ-որ բան փոխվեց: Ցանկանում են նոր բարձունքների նվաճման ու աննախադեպ հաջողությունների տարի Թող 2016 թվականը նշանավորվի միմիայն հաղթանակներով, մենք պարտվելու և անհաջողությունների իրավունք չունենք: Այս տարին թող երջանկություն բերի բոլոր ընտանիքներին»: Թող այս տարի երկրի անապահովները մտածեն ոչ թե արտագաղթելու, այլ սեփական երկրում հարստանալու: Ցանկանում եմ բոլորին առողջություն, քանի որ առողջության առկայության դեպքում ամեն բանի կարելի է հասնել: ՇՆՈՐՀԱՎՈՐ…
Գլխավոր խմաբգիր՝ Կարեն Թումանյան
