Հարութը մարմնավաճառուհու հետ սեռական հարաբերության փոխարեն նախընտրել է կողոպտել նրա 80 հազար դրամը
1in.am-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվում է Հարություն Ղ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Հարությունը 2013 թվականի ապրիլի 9-ին, գիշերվա ժամը 3-ին մարմնավաճառ Աննայի հետ գնացել է Բագրատունյաց փողոցում գործող «Լևոն Փիլիպոսյան» ԱՁ հյուրանոցային համալիր:
Հարությունն ու մարմնավաճառուհին հյուրանոցի սենյակում առանձնացել են՝ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով: Բայց այդ ընթացքում «աչալուրջ» Հարությունը նկատել է, որ մարմնավաճառուհու փողը՝ 80 հազար դրամը, ընկել է հատակին:
Հարությունը ժամանակ չի կորցրել դատարկ բաների վրա, բացահայտ հափշտակել է հատակին ընկած գումարը և հեռացել է՝ մարմնավաճառուհուն պատճառելով 80 հազար դրամի գույքային վնաս:
Հարություն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:
Հարությունի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
