Հարվարդն իր ողջ գործունեության ընթացքում չի ունեցել կին նախագահ
Հարվարդի Համալսարանը ավարտել են ԱՄՆ-ի 8 նախագահներ, 75 Նոբելյան մրցանակակիրներ կապված են համալսարանի անվան հետ որպես շրջանավարտներ կամ գիտաշխատողներ:
Հարվարդի Համալսարանը ԱՄՆ-ի հնագույն, աշխարհի լավագույն Համալսարաններից է (մասնավոր), որի պատմությունը սկիզբ է առնում 1636թ.: Այն գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոնի կազմում գտնվող Քեմբրիջ քաղաքում: Համալսարանը կրում է անգլիացի բարեգործ և միսիոներ Ջոն Հարվարդի անունը, որի նվիրատվությունը համալսարանի հիմնադրման հիմք հանդիսացավ: Համալսարանի կազմում են 10 առանձին ֆակուլտետներ: Բակալավրի աստիճանով սովորում է 6700 ուսանող, իսկ մագիստրանտների և դոկտորանտների թիվը կազմում է 14.500: Հարվարդի համալսարանը տիրապետում է աշխարհում ամենամեծ նպատակային կապիտալին` 36,4 մլրդ, դոլար:
Համալսարանի կազմում է գտնվում նաև աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից մեկը` Ռեդկլիֆի հետազոտությունների ինստիտուտը, որի գործունեության ֆոնդը ստեղծել է անգլուհի ազնվական Էնն Ռեդկլիֆը (1643թ.): Չնայած այն հանգամանքին, որ համալսարանի գիտական ուսումնասիրությունների ֆինանսավորման գաղափարի հեղինակը կին էր, Հարվարդը իր ողջ գործունեության ընթացքում չի ունեցել կին նախագահ: Միայն 2007թ. 28-րդ նախագահ ընտրվեց կին Դրյու Ջիլին Ֆաուստը:
